2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ արձակուրդ։
Հաղորդագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով է սահմանվել լրացուցիչ արձակուրդը։ Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է։
