Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մոտ երկու շաբաթ է՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին։

Նա նշեց, որ Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ Ռիտա Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշմամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )