ՊՈՒՏԻՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԿՕԳՆԵՆ ՆԱԵՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող միջնորդ մյուս երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերջապես խոսքից կանցնեն գործի եւ կսկսեն ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին նա հայտարարել է իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ։ «Մենք հույս ունենք, որ եւ միջազգային միջնորդները նույնպես վերջապես խոսքից կանցնեն գործի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները կսկսեն ակտիվորեն օգնել մարդկանց, որոնց ունեն օգնության կարիք, առաջին հերթին՝ Ղարաբաղ վերադարձող փախստականներին, եւ միայն Ռուսաստանը չէ, որ դա կանի հումանիտար օգնություն ուղարկելով այնտեղ, ինչը պատրաստ է շարունակել նաեւ հետագայում։ Կան նաեւ միջազգային կազմակերպություններ, ինչպես օրինակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը եւ այլն»։