Պետությունը բնակարանի հարցում կօգնի երեխա ունեցող երիտասարդներին.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների համար ՀՀ կառավարության մշակած հիփոթեքային վարկերի մասին երեք նոր ծրագրերին:
2020 թվականին կմեկնարկեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած հիփոթեքային երեք նոր ծրագրերը, որոնք մշակելիս նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը և եկել այն եզրահանգման, որ բնակարանային ապահովության խնդիրը էական ազդեցություն ունի վերարտադրողական վարքագծի վրա։
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին
Ծրագրերից առաջինը՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող միանվագ դրամական աջակցությունն է. 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին պետությունը կաջակցի բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով։
Երկրորդ ծրագիրը վերաբերում է երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների բնակարանների կանխավճարների ապահովագրությանը։
Փաշինյանի հայտարարած հիփոթեքային ծրագիրը դեռ չկա, բայց անուն արդեն ունի
«Երիտասարդ ընտանիքների` հիփոթեքով բնակարանի ձեռք բերման համար հիմնական խոչընդոտը կանխավճարի բացակայություն է: Մենք որոշում ենք ընդունել, որ պետությունը կապահովագրի այդ կանխավճարի գումարը, այսինքն` հետագայում շահառուն ինքը կվճարի այդ կանխավճարը, բայց առանց տոկոսների։ Այսպիսով` կլուծվի նաև կանխավճարի խնդիրը»,- նշեց Սաիյանը:
Նորակառույցները շատանում են, գները` բարձրանում. շինարարական բում Հայաստանում
Երրորդ ծրագիրը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն հիփոթեքային վարկեր. երեխայի ծնունդից հետո այդ ընտանիքներին պետությունը որոշակի (կախված թե որերորդ երեխան է ծնվում) միանվագ գումար կվճարի։
Ծրագրերը Հայաստանում ուժի մեջ կմտնեն 2020 թվականից