Ուկրաինայում բնակիչների ոչնչացման ռազմավարություն է գործում. Տիմոշենկո

Ուկրաինական «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է երկրում ուկրաինացիների ոչնչացման գործող ռազմավարության մասին, գրում է eadaily.com կայքը:

«Այն պահից, երբ Ուկաինայում նախորդ նախագահի ղեկավարման տարիներին Ուլյանա Սուպրունի (առողջապահության նախկին նախարար-Tert.am) բժշկական բարեփոխումները սկսվեցին, մեկնարկել է, ըստ էության, ուկրաինացի ազգի ոչնչացման գործընթաց»,- նշել է Տիմոշենկոն «Ուկրաինա 112» հեռուստաալիքի եթերի ժամանակ:

Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում երկրում հիվանդանոցային մահճակալների պակասություն կա: Քաղաքական գործչի խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կառավարության տարիներին երկրում փակվել է ավելի քան 350 բուժհաստատություն: Տիմոշենկոն զգուշացրել է, որ այս փաստը, ինչպես նաև բժշկական ոլորտի այլ բարեփոխումներ, «ուկրաինացիներին գոյատևումը վտանգի տակ են դրել»:

«Ցանկանում եմ ասել, որ որպես երկրի վարչապետի պաշտոնը երկու անգամ զբաղեցրած մարդ, ցավոք, նախորդ նախագահի ղեկավարման ժամանկից սկսած ականատես եմ լինում մի ռազմավարության, որն, ըստ էության, նվազեցնում է իրենց սեփական տարածքի վրա ապրող ուկրաինացիների թիվը»,- պարզաբանել է նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )