Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  գրասենյակի դիմաց քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ճանապարհ էին փակել:

«Արժանապատվության երթ»-ի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանին։

Երթն այս պահին դեռ շարունակվում է, ակցիայի մասնակիցները վանկարկում են «հողատու, հեռացիր»:

Նշենք, որ այսօր քաղաքացիները նաև անհնազանդության ակցիաներ էին անում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )