Շուշիի համար մարտերը շարունակվում են. Նիկոլ Փաշինյան

Շուշիի համար մարտերը շարունակվում են: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապոտ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ԱՀ նախագահը գրել էր. «Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են:  Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:

Ես հավատում եմ»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )