Շիրակի պետական համալսարանի դեկտեմբերի 11-ի գիտխորհրդի նիստում կքննարկվի Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնելու հարցը
Դեկտեմբերի 11-ին Շիրակի պետական համալսարանում գիտխորհրդի նիստ է կայանալու Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականի պահանջով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, գիտխորհրդի անդամ Հովհաննես Խորիկյանը:
Գիտխորհրդի անդամներով ստորագրություններ ենք հավաքել որպեսզի Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրվի ու պահանջենք Կառավարության հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ: Խնդիրն այն է, որ Գիտխորհրդի արտահերթ նիստը մի քանի օր ձգձգվում էր, երեկ էլեկտրոնային նամակ ենք ստացել, որ խորհրդի նիստը նշանակված է ամսի 11-ին՝ 15:00-ին:
Իմ կարծիքով՝ ռեկտորի պաշտոնակատարը ամեն կերպ փորձում էր միտումնավոր ձգձգել նիստը՝ հասկանալու վարչապետը իրեն ամուր է զգում, թե՝ թույլ, ըստ այդմ կողմնորոշվեր, քանի որ այս իշխանության հովանավորյալն է: Տեսնելով չի կողմոնորոշվում՝ երկրում ինչ իրավիճակ է, որոշել է 11-ին նշանակել»:
Հովհաննես Խորիկյանի փոխանցմամբ՝ գիտխորհրդի կազմի ստորագրությունները 18-ն է, համավարակից պատճառով նիստը կկայանա հեռավար, կարծում է՝ նիստին մեծամասնությունը կողմ կքվեարկի:
ambion.news-ը զրուցեց նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ ՍԵրոբյանի հետ, նա հաստատեց տեղեկությունը, նշելով, որ ըստ կանոնակարգի, մեկ երրորդի պահանջով է նիստը նշանակվել:
«Հավաքվելու ենք ուղղակի իրավիճակը քննարկենք, քանի որ այնտեղ շատ հարցեր կան, ոչինչ չեմ կարող ասել, գիտխորհուրդը կորոշի՝ ինչ հայտարարություն կլինի, նախապես ոչինչ չենք կարող ասել»,- նշեց նա: