Նախագահ Սարգսյանը Գյումրիում էր

Այսօր, դեկտեմբերի 7-ին Սպիտակի ահեղ երկրաշարժի 31-րդ տարելիցի հետ կապված, Գյումրիում էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ծաղկեպսակ զետեղեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտակայքում Երկրաշարժի զոհերին նիրված հուշակոթողի մոտ։ Արդեն լրագրողների հետ շփման ժամանակ նա ասաց որ երեսուն տարի բոլոր նրանք, ովքեր տեսել են աղետն իր ողջ արհավիրքներով հանդերձ համբերատար կերպով սպասել են ու տարել իրենց ցավը,հույսով, որ մի օր իրենց կուղղվեն բոլորի հայացքները։ «Եվ, ես հույս ունեմ, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք 30 տարի, այն ջերմությունը, այն հոգատարությունն եւ այն մեծ գնահատականը, որ ունենք Ձեր համբերատարության համար, Ձեր արժանապատվության համար, եկել է ժամանակը, որ վերադարձնենք: Վերադարձնենք ոչ միայն գյումրեցիներ, ոչ միայն որպես սպիտակցիներ, վանաձորցիներ, այլ որպես հայ ժողովուրդ Հայաստանում, Արցախում, եւ ողջ սփյուռքում: Ժամանակը եկել է, որպեսզի բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը՝ Գյումրին, Սպիտակն ու Վանաձորը: Նորից կյանք ու ուրախություն բերենք»,-ասաց նախագահ Սարգսյանը: Նշենք, որ նախագահի Սարգսյանի հետ Գյումրիում էր նաեւ ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը։ Գյումրի էր այցելել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )