Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել. РИА Новости
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 260 000 դեպք է գրանցվել: Մահացել է 4776 վարակակիր:
