Մի իրի պատմություն, սեկրետեր

Գրասեղանի այս տեսակը`սեկրետերը, 17-18 դարերից կանանց գաղտնիքների ևս մեկ թաքստոց է։ Այն իր մեջ ունի գրասեղան, բազմաթիվ դարակներ, արկղեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր, նամակներ, թանկարժեք իրեր պահող գաղտնի մեխանիզմներով գզրոցներ: Գրասեղանը կառուցվածքով շատ մոտ է բյուրոյին։
Պետք է նաև նշել, որ «սեկրետեր» եզրույթը կիրառվում է կահույքի շատ տեսակների վրա, որոնք ունեն նման մի քանի գործառույթ:
Գրասեղանի այս տեսակը առաջին անգամ պատրաստվել է 1730 թվականին, այն պատկանում էր կանացի կահույքին և կարծես փոքրիկ սեղան էր` ծալովի տախտակով և թղթերի համար պահարանիկով։ Հետագայում նամակների և գործնական փաստաթղթերի պահպանման համար շատ արկղիկներ ավելանալու հաշվին նրա չափսերը մեծացան:
Սեկրետերը իսկական հուսալի թաքստոց էր, որովհետև նրա գաղտնի գզրոցները մանրազնին կերպով քողարկված էին արտաքին գզրոցներով: Ով կարող է մտածել, որ, արկղերից մեկը բացելով և սեղմելով զսպանակը, կարող ես գտնել ուրիշ արկղիկ:
Ահա, թե ինչու, սեկրետերը եղել է բարձր արիստոկրատական խավի խորհրդանիշը:
Եվ ամեն կին չէ, որ կարողացել է իրեն թույլ տալ նման շքեղություն. չէ որ սեկրետերները պատրաստում էին թանկ տեսակի ծառերից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )