Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Հայաստանում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: