Մենք ուժեղ ենք միասին
Երբ ընկերներիս հետ տարիներ շարունակ սահմանամերձ համայնքներ էինք գնում և սահմանին ապրող մարդկանց մեկ օրը փորձում էինք տոն դարձնել , մի շարք մարդիկ մեզ համարում էին «դասական պոպուլիստներ»: Ավաղ այս կոչումը մեզ , այսօր արդեն հիմնականում ինձ , տալիս են ավելի շատ : Բազմաթիվ անգամներ եմ ասել, որ երազում եմ գա այն օրը , երբ դուք էլ «դասական պոպուլիզմով » կզբաղվեք , բայց մենք դա չենք ասի , քանի որ մեր առաքելությունը կհամարենք իրագործված: Այո , այսօր այդ օրն է , բազմաթիվ նկարներ ու հրապարակումներ եմ տեսնում , երբ մարդիկ իրենց օրից մի պատառ նվիրել են սահմանին , սահմանապահին և վստահ եմ , որ դա դառնալու է առաքելություն , նվիրում և ձևավորելու է արժեհամակարգ : Ես հպարտ եմ , որ ունեմ մի շարք «դասական պոպուլիստ» ընկերներ , ովքեր այս արժեհամակարգն են կրել և չզլանալով՝ տարածել են ու դարձել են օրինակ : Տիգրան Արեգունի Ռիմա Սարգսյան Эрнест Аванесов Տիգրան Ոսկանյան Արտուշ Չիբուխչյան Գոհար Արաջյան Овсанна Арутюнян Suren Eyramjyan Անի Հովհաննիսյան Լեւոն Զաքարյան Աննա Էլբակյան Գոռ Առաքելյան Միքայել Նահապետյան : Մեզ ժամանակին շատերը չէին հավատում , բայց մեր գործը այսօր շարունակում են , մենք հաջողել ենք:
#ՄենքՈՒժեղԵնքՄիասին
