Մբապեն ՊՍԺ-ին հայտնել է, թե որ պարագայում կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, եթե այնտեղ նշված լինի Մբապեի հրաժարագինը, տեղեկացնում է AS-ը:

Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կարող է կազմել 222 միլիոն եվրո ՝ սահմանելով ակումբային ռեկորդ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն մտադիր չէ նոր պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հետ:

Հավելենք, որ Աշխարհի չեմպիոնի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )