Ճապոնիայում մեքենան վրաերթի է ենթարկել երեխաների խմբին

Առնվազն 10 երեխա է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասի Հիգասիուրա քաղաքում մանկապարտեզի սաների խմբին մեքենայի վրաերթի հետևանքով: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդում է Asahi թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երեխաներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, նրանց մոտ ախտորոշվել են թեթև վնասվածքներ:

Բացի դրանից, հոսպիտալացվել է փոխադամիջոցի՝ 70-ից մինչև 80 տարեկան վարորդը, նա գանգատվել է վատ ինքնազգացողությունից: Ոստիկանության աշխատակիցներն սկսել են հետաքննություն՝ պատահարի պատճանեռը պարզելու համար: Վերջին տարիներին Ճապոնիայում հաճախացել են տարեց վարորդների հետ կապված միջադեպերը: Տեղի ոստիկանությունն այս առնչությամբ հորդորում է հոժարակամ հրաժարվել վարելու իրավունքից իր ուժերի անվստահության դեպքում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )