Ճամբարակ քաղաքում այրվել է մոտ 300 հակ անասնակեր
Նոյեմբերի 5-ին, ժամը 15։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի սկզբնամասում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բայրոնի փողոցում գտնվող տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։