Փքաբլիթներ

Բաղադրամասեր ձու – 3 հատ,շաքարավազ – 3 ճ/գ,ալյուր – 8 ճ/գ,կաթնաշոռ – 250 գ,սոդա – 1/2 թ/գ,աղ – 1/2 թ/գ, ձիթայուղը, շաքարի փոշին և վանիլինը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը Խոր թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը և զգուշությամբ խառնել՝ մինչև միատար զանգված ստանալը: Ոչ մեծ սոտեյնիկի մեջ լցնել ձիթայուղ (կամ բուսայուղ) այնքան, որպեսզի հնարավոր լինի ընկղմել այնտեղ փքաբլիթի կեսը: Ձիթայուղը լավ խառնել: Գդալով կամ ձեռքերի օգնությամբ խմորից գնդիկներ պատրաստել, որոնք պետք է լինեն ընկույզից մի քիչ փոքր: Փքաբլիթները լցնել եռացող ձիթայուղի մեջ և տապակել բոլոր կողմերից: Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա 1-2 րոպե: Մատուցել փքաբլիթը տաք վիճակում՝ վրան ցանելով վանիլինի հետ խառնած շաքարի փոշին:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )