ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը և 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )