Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում գրանցվել է գնաճ,ինչը միայն ու միայն ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է
Ներկայիս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում ,որպեսզի երկրում սննդամթերքի թանկացումը կանխեն:
Այս ամենը բյուջե չունենալու վառ ապացույցն է : Ժամանակին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զգուշացնում էր ՝սպասվող վտանգների և դրանց հետևանքների մասին ,իսկ մարդիկ դրանց ուշադրություն չդարձրին:
Բյուջեն ավելացնելու համար Գագիկ Ծառուկյանը մի շարք ծրագրեր ուներ,որոնց շնորհիվ մենք այսօր չէինք ունենա գնաճ,իսկ ներկայիս իշխանությունները ոչ մի ծրագիր չներկայացրին!!!
Նրանք միայն պաշտոնի հեղափոխություն արեցին,իսկ տնտեսությունը փոխելու մասին էլ անգամ չմտածեցին:
Ինչպես Հայաստանի տարբեր ոլորտներ զարգացնում է Գագիկ Ծառուկյանը ,այնպես էլ տնտեսությունը կարող էր զարգացնել ՝բազմաթիվ ներդրումների միջոցով: Իշխանությունները թույլ չտվեցին նրան զարգացնել տնտեսությունը,քանի որ նրանք գիտեն ,որ պարոն Ծառուկյանի շնորհիվ մեր երկիրը միայն կարող է հզորանալ:
Ժամանակին մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարեր ճիշտ ընտրություն,որպեսզի այսօր չկանգնեինք նման մեծ խնդրի առջև:
Ոչ ոքիս համար էլ գաղտնիք չէ,որ պարոն Ծառուկյանը ամեն բան անում է իր երկիրը զարգացնելու և հայ ժողովրդի համար բարեկեցիկ ապագա ստեղծելու համար:
Մենք պետք է դառնանք մի բռունցք ,պետք է ազատվենք ներքին թշնամուց ,պետք է համախմբվենք Գագիկ Ծառուկյանի կողքին,որպեսզի ապրենք՝Բարեկեցիկ և Բարգավաճ Հայաստանում: