Հայտնաբերվել է թունավոր սարդի նոր տեսակ, որն ապրում է մարդկանց տներում

Մեքսիկայի Ազգային համալսարանի գիտնականները հայտնաբերել են վտանգավոր սարդի նոր տեսակ, որն ապրում է մարդկանց տներում: Դրա կծոցը առաջացնում է հյուսվածքների մեռուկացում: Մասնագետները նշել են, որ այս հոդվածոտանին հարձակվում է մարդկանց վրա, երբ վտանգ են զգում: Իսկ առհասարակ նախընտրում են թաքնվել կահույքի արանքում, շորերի ծալքերում:
Loxosceles tenochtitlan սարդի թույնը մահացու չէ, բայց կարող է 40 սմ մակերեսով հատվածում առաջացնել հյուսվածքների մեռուկացում: Վերքերը լավանում են մի քանի ամսում, իսկ դրանց տեղում մեծ սպի է մնում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )