Հաբիբ Նուրմագոմեդովը երրորդ անգամ հայր է դարձել
Հայտնի մենամարտիկ, աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը երրորդ անգամ հայր է դարձել։ Նա որդի է ունեցել։ Այս մասին հայտնում է Sobytiya News-ը։ Նշենք, որ Հաբիբն ու նրա կինը՝ Պաթիմաթը ունեին արդեն երկու երեխա՝ չորսամյա դուստր Ֆաթիման եւ երկամյա որդին՝ Մուհամմեդը։
