Կրկին հնչում են քրեական հեղինակության անուններ. հայտնի է, թե ով է քիչ առաջ Երևանում սպանված տղամարդը
Էրեբունիում սպանել են «Վստեչի Ապերի» մտերիմներից մեկին։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ Էրեբունի վարչական շրջանում գտնվող Երկաթուղայինների 2-րդ փողոցում սպանություն է տեղի ունեցել։
Այս պահին մեծ թվով ոստիկաններ, քննիչներ ու փորձաքրեագետներ աշխատում են հիշյալ փողոցում։
Ըստ շրջանառվող լուրերի` այստեղից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել մոտ 40-ամյա մի տղամարդու, որը հրազենային վնասվածք է ունեցել։ Նա հիվանդանոցում մահացել է։
Թաղամասում խոսում են, որ սպանվածը «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի քրեական հեղինակության մտերիմներից էր։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները, նաև, թե ինչ զենքից են կրակել սպանվածի ուղղությամբ։