Կհանդիպեն Պուտինն ու Զելենսկին
Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը մտադիր է առանձին հանդիպումներ ունենալ Նորմանդական քառյակի անձամների հետ, ներառյալ նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Փարիզում կայանալիք առաջիկա գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը Նորմանդական քառյակի գագաթնաժողովին մասնակցելու համար Փարիզ է մեկնում չափազանց լուրջ տրամադրվածությամբ եւ առանձին հանդիպումներ է ունենալու Անգելա Մերկելի եւ Էմանյուել Մակրոնի հետ։ Ըստ Պեսկովի, Կրեմլն ակնկալում է լուրջ տեղաշարժեր Դոնբասի կարգավորման ուղղությամբ եւ հույս ունի, որ առ ոչինչ չեն դառնա «Մինսկ 2»-ի պայմանավորվածությունները։