Կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակ կամրջից

Օգոստոսի 27-ին, ժամը 21։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են քաղաքացու (արական սեռի, ծնված 1980 թ․) ինքնասպանության փորձը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )