Ինչու է դեկտեմբերի 15-ը համարվում թեյի միջազգային օր
2004 և 2005 թվականներին «դեկտեմբերի 15» ամսաթիվն սկսեց անվանվել «Թեյի միջազգային օր»:
Թեյի միջազգային օր (անգլ.՝ International Tea Day), ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 15-ին: «Թեյի միջազգային օրը» համեմատաբար երիտասարդ տոն է:
«Թեյի միջազգային օր» նշելու նպատակը հասարակության և քաղաքական գործիչների ուշադրության հրավիրումն էր թեյի առևտրի խնդիրներին, թեյի արտադրությամբ զբաղվող աշխատողների դիրքին, դժվարություններին, որոնք ծագում են մանր արտադրողների և մեծ ընկերությունների պայքարում, ինչպես նաև այս ըմպելիքի աշխարհում տարածմանը: «Թեյի միջազգային օրը» լայնորեն նշվում է Հնդկաստանում, Շրի Լանկայում[2], սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Նեպալը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ուգանդան և Տանզանիան, լինելով թեյի միջազգային արդյունաբերողներ, անմասն չեն մնում այդ տոնից:
«Թեյի միջազգային օրը» սկսել են նշալ նաև Ռուսաստանում, որտեղ թեյը հանդիսանում է ամենաճանաչված ըմպելիքներից մեկը: Սակայն այս օրը ՌԴ-ում նշում են տեղ-տեղ: