ԷՍ ՇԵՆՔՆ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ Է ՊԱՀՈՒՄ, ՔԱՆ ՇՈՒՇԻՆ, ԿԱՄ, ԱՍԵՆՔ, ՀԱԴՐՈՒԹԸ

Փաշինյանը Կառավարության շենքն ավելի ամուր է պահում, քան Շուշին, Քարվաճառը։ Նա թուրքի առաջ ծնկի եկած վարչապետ է։ Նա ամբողջ պատերազմն այնպես վարեց, որ եկավ ամսի 9-ը եւ ստորագրեց այդ խայտառակ պայմանագիրը։ Մենք բացատրություն ենք ուզում իրենից։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ասաց Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները րոպեներ առաջ ուզում էին մտնել կառավարության շենք, սակայն մեծ թվով ոստիկանները, որոնք պատ են կազմել, թույլ չտվեցին դա անել։ Քիչ առաջ փակվել էր նաև Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը։ Իրավիճակը գնալով լարվում է, ոստիկանության աշխատակիցների թիվը՝ կրկնապատկվում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )