Ե՛վ փոստով, և՛ ընտրատեղամասերում. Թրամփին քննադատել են ամերիկացիներին կրկնակի քվեարկության կոչ անելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կարոլինա նահանգի ընտրողներին կոչ է արել կրկնակի քվեարկություն անել` սկզբից քվեարկելով փոստով, հետո արդեն ընտրատեղամասում՝ այդպիսով ստուգելով փոստային տարբերակի արդյունավետությունը:

Ինչպես նշում է timesofisrael.com կայքը, սեպտեմբերի 2-ին Հյուսիսային Կարոլինայի Վիլմինգթոն քաղաք կատարած այցի ընթացքում լրագրողը Թրամփին հարցրել է, թե արդյոք նա վստահում է քվեարկության փոստային տարբերակին:

«Նրանք քվեարկում են, հետո պետք է ստուգեն իրենց ձայնը` գալով քվեարկության և քվեարկելով այդ ձևով: Եթե աղյուսակ ստեղծված լինի, նրանք չեն կարողանա քվեարկել: Այնպես որ, թող գնան քվեարկելու: Եթե համակարգը իրոք այդքան լավն է, ապա փոստով քվեարկելուց հետո նրանք արդեն չեն կարողանա ընտրատեղամասում քվեարկել»,-պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Հյուսիսային Կարոլինայի գլխավոր դատախազ, դեմոկրատ Ջեշ Շթայնը հայտարարել է, որ նախագահի համար անընդունելի է մարդկանց առաջարկել «օրենք խախտել` քաոսի վերածելով մեր ընտրությունները»:

«Համոզվեք, որ քվեարկում եք, բայց կրկնակի քվեարկություն մի արեք: Ես ամեն ինչ կանեմ, որ նոյեմբերին արտահայտվի ժողովրդի կամքը»,-գրել է Շթայնը:

Երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը CNN-ին տված հարցազրույցում Թրամփի առաջարկը մեկնաբանելիս ասել է, որ չգիտի բոլոր նահանգների ընտրական կանոնները, սակայն համաձայն է Թրամփի հետ, որ փոստային քվեարկությունը խոցելի է մեքենայությունների տեսանկյունից:

«Դա նման է կրակի հետ խաղի»,-ասել է Բարը:

Բարը վկայակոչել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ արված զեկույցը ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի և նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի ղեկավարած հանձնաժողովից, համաձայն որի ՝ քվեարկությունը փոստով խոցելի է կեղծիքների տեսանկյունից:

Սպիտակ տունը պաշտպանել է նախագահին `ասելով, որ «նա շատ է պայքարել արդար ընտրական համակարգի համար»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )