Դպրոցականը պատահաբար կրակել է հոր ատրճանակից և մահացել

Մոսկվայում 9-րդ դասարանի աշակերտը պատահաբար կրակել է հոր ատրճանակից և զոհվել:
Հայտնի է, որ երկու անչափահաս խաղ են արել ատրճանակի հետ, և պատահաբար կրակվել է, որի արդյունքում նրանցից մեկը մահացել է: Ողջ մնացած անչափահասի հետ աշխատանք են տանում հոգեբանները:

Պարզվում է, թե ինչպես են հայտնվել զոհվածի հոր մոտ ատրճանակը և փամփուշտները: Քննվում է քրեական գործ հարուցվելու հարցը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )