ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՌՈՒՇԻ ՊԵՍ ՏՂԵՐՔԻ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼ, ԴՈՒ ԿԱՐԱՍ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԵՍ. ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Եթե երկրում պատերազմի ժամանակ որեւէ իշխանություն կար, դա հենց Առուշի պես տղեքն էին. Սյունիքի բոլոր համայնքները եւ Գորիսն առավելապես հայտնվեցին ահռելի ծանրաբեռնվածության տակ` դառնալով հիմնական հանգույց տրանսպորտի, մատակարարման, փախստականների տեղավորման եւ բազմաթիվ այլ առումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Արման Սաղաթելյանը:

Նա նաեւ հավելել է. «Դրա հետ մեկտեղ համայնքները ստիպված եղան ինքնուրույն կազմակերպել ինքնապաշտպանությունը, ինչը եւս արեցին փայլուն։

Թե բա, գնում եմ սյունեցիների աչքերին նայեմ… Ու բռնել ա տալիս Առուշին։ Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել։ Դու կարաս միայն նրանց կոշիկները համբուրես ու գլխիկոր ներողություն հայցես: Հա, դու կարաս բռնել կամ նույնիսկ գուցե սպանել տաս, բայց աչքերին նայելու չունես։ Քո հետ խոսալու չկա, քանի որ դու սուտասան ու վախկոտ դավաճան ես»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )