<<Աշխարհը կանգնած է 80 տարվա ընթացքում խոշորագույն տնտեսական անկման առջև>>. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհում կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը:
Համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները հսկայական են, և դրանք շարունակում են ահագնանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն իսկ հասցվել է։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև», – ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով Նոբելյան մրցանակի համաժողովում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ երկրները չեն կարողացել միավորվել՝ կորոնավիրուսի նետած մարտահրավերին դիմագրավելու համար։
«Ցավոք, երկրների կառավարությունները այդ գլոբալ սպառնալիքի դեմ համատեղ պատասխան գործողություններ չձեռնարկեցին»,- նշել է նա։
Գուտերեշի խոսքով՝ համաճարակին արձագանքը «մասնատված և քաոսային» էր:
Նա նաև հավելել է, որ «երկրները, տարածաշրջանները և նույնիսկ քաղաքները մրցակցում էին առաջին անհրաժեշտության ապրանքների և առաջատար աշխատողների համար»։