Գոլանի բարձունքների բնակիչներն Իսրայելի իշխանությունների դեմ համընդհանուր գործադուլ են հայտարարել
Գոլանի բարձունքների բնակիչները Իսրայելի իշխանությունների դեմ այսօր համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ իրենց տարածքում էլեկտրաէներգիա ստանալու նպատակով հսկայական տուրբոհովհարային շարժիչներ տեղադրելու առնչությամբ, գրում է Al Masdar News-ը։
Նշվում է, որ Գոլանի կրոնական և սոցիալական իշխանությունների հանդիպումից հետո համընդհանուր գործադուլի որոշում է կայացվել, որն ուղղված է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով հսկայական տուրբոհովհարային շարժիչներ տեղադրելու մասին որոշման դեմ։
Երկուշաբթի իսրայելական զորքերը փակել է Գոլան գյուղի մի շարք գլխավոր մուտքեր և թույլ չի տվել մարդկանց հասնել իրենց գյուղատնտեսական տարածքներ այն շրջաններում, որտեղ իշխանությունները մտադիր են տուրբոհովհարային շարժիչներ տեղադրել։
Բնակիչները իսրայելական զորքերին կանգնեցնելու համար հավաքվել են Մաջդալ-Շամս, Սահիտա, Բակատ և Մասադա շրջաններում գյուղատնտեսական տարածքներ տանող ճանապարհներին։