Բոլոր բալիկները պետք է խաղաղ տան մեջ ապրեն. մենք թանկ ենք վճարել խաղաղության դիմաց
Դերասան Գոռ Հակոբյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է երրորդ որդու` Ռիչարդի լուսանկարը և մակագրել. «Բոլոր բալիկները պետք է խաղաղ տան մեջ ապրեն: Մենք թանկ ենք վճարել խաղաղության դիմաց»:
Հիշեցնենք, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 25-ին: Ավելի վաղ Գոռը ևս մեկ լուսանկար էր հրապարակել որդու հետ և մակագրել` «Ռիչս: Ինքն ու պատերազմը ուղիղ նույն օրական են: Աշխարհի բոլոր բալիկները թող խաղաղության մեջ ծնվեն, մեծանան և ապրեն»: