Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգա. <<Ուրարտուն>>հաղթեց ու կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-ԲԿՄԱ խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 108-106 հաշվով:

Առաջին ու երկրորդ քառորդներում հաղթեց ԲԿՄԱ-ն, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր «Ուրարտուն»:

Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 37 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:11 տուրից հետո «Ուրարտուն» 20 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ ԲԿՄԱ-ն 7-րդն է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )