Արցախի նախագահի և ԱԱԾ պետի հարաբերությունները լարվել են․ Արայիկ Հարությունյանը գործի է դրել ստի մեքենան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանի հարաբերությունները խիստ լարվել են։ Արայիկ Հարությունյանը փորձում է ազատվել ԱԱԾ պետից, սակայն չի կարողանում պաշտոնանկ անել նրան։ Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կամո Աղաջանյանը ամուր կամքի տեր է ու չի պատրաստվում ենթարկվել Արայիկ Հարությունյանին։
Արցախի նախագահն էլ ուղիղ խնդիրը լուծել չկարողանալով, փորձում է իրեն հարազատ բանսարկությամբ ազատվել ԱԱԾ պետից։ Հենց այս նպատակով երեկ որոշ լրատվամիջոցներում հայտնվեց մի կեղծ տեղեկատվություն, ըստ որի իբր Կամո Աղաջանյանը ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովի եղբայրն է, իսկ Շուշին ընկել է, քանի որ ԱԱԾ պետը անտառում ծառ է կտրել։
Պատմությունն իհարկե աբսուրդային է, բայց Արայիկ Հարությունյանը լավ է հասկացել, որ կարող է կեղծ տեղեկատվության միջոցով անվանարկել ԱԱԾ պետին և հասարակության կիսագրագետ զանգվածի սուլոցների ճնշման տակ նրան ստիպել պաշտոնանկության։