Արմեն Թավադյանը կալանավորվեց
5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ ապօրինի ճանաչել Թավադյանի ձերբակալությունը:
Թավադյանը կալանքի տակ կմնա 2 ամիս։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին ձերբակալվել էր Արմեն Թավադյանը:
Նշենք նաեւ, որ Վարուժան Մկրտչյանը, որը առանցքային նշանակություն ունի այս գործում եւ ոստիկանության տեսանյութում հենց նա է խոստումներ տալիս «Մարտի 1»-ի գործով ենթադրյալ տուժողին, ազատության մեջ է։
