ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ ՕՄԻԿՐՈՆ-ՇՏԱՄՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿԴԱՌՆԱ ՏԻՐԱՊԵՏՈՂ․ ԱՀԿ

Առաջիկա շաբաթներին կորոնավիրուսային ինֆեկցիայի օմիկրոն-շտամմը կդառնա տիրապետող Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի ռեգիոնալ բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։ Նա նաեւ ասել է, որ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոնական շրջանին ընդառաջ, հնարավոր է Եվրոպայում սկսվի նոր «համաճարակային փոթորիկ»։ Այսպես, Դանիայում օմիկրոն-շտամմն արդեն տիրապետող է, Ֆրանսիայում օմիկրոնով վարակված է ամեն 5-րդ կորոնավիրուսակիրը։ Պորտուգալիան երկու շաբաթով փակում է դիսկոտեկներն ու գինետները, աշխատանքը պարտադիր դառնում է հեռավար, իսկ մշակութային եւ սպորտային միջոցառումների այցելելու համար թեստավորումը դառնում է նախապայման։ Խանութներում էլ այցելուների առավելագույն թիվ է սահմանվել, ովքեր կարող են միաժամանակ գտնվել նույն տարածքում։ Իսպանիայում վարակակման դեպքերի ռեկորդ է սահմանվել։ Բարսելոնայում դեկտեմբերի 24-ից պարետային ժամ է սահմանվում։ Ֆրանսիան արագացնում է կովիդ-անձնագրերի ներդրման մասին օրինագծի ներդրման գործընթացը։ Այստեղ հույս ունեն, որ նոր օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 15-ից։ Գերմանիայում դեկտեմբերի 28-ից բոլոր մարզական միջոցառումները անցկացվելու են դռնփակ։ Կանցլեր Օլաֆ Շոլցը հորդորել է Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա միջոցառումներ կազմակերպելիս, ապահովել առավելագույնը 10 մասնակցի ներկայություն։ Մեծ Բրիտանիան ավելի խիստ սահմանափակումներ չի սահմանել, քանի որ այստեղ կարծում են, որ դրա անհրաժեշտությունը չկա

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )