Ամերիկյան Google կորպորացիան մտադիր չէ գնել TikTok-ը

Ամերիկյան Google ընկերություն մտադիր չէ ձեռք բերել TikTok սոցիալական ցանցը, Bloomberg-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Google-ի ղեկավար Սունդար Պիչային:

Alphabet հոլդինգը, որի կազմում է նաև Google կորպորացիան, որոշ ժամանակ առաջ մտադիր է եղել ձեռք բերել չինական սոցցանցը, սակայն ավելի ուշ հրաժարվել է այդ մտադրությունից:
Չինական ByteDance ընկերությունը TikTok-ը վաճառելու շուրջ բանակցություններ է վարում Microsoft, Oracle, Twitter և Netflix ընկերությունների հետ: Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 20-50 միլիարդ դոլար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )