Ամերիկացի ոստիկանը տուգանվել է՝ մահմեդական կնոջ գլխի քողը հանել տալու համար

Ամերիկացի ոստիկանը խոշոր տուգանք կվճարի մահմեդական կնոջն այն բանի համար, որ ստիպել է հանել վերջինիս ավանդական տարազի մաս կազմող գլխի քողը։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Ըստ հրապարակման, դեպքը, որը հետագայում դարձել է հիմք, որպեսզի Աիդա ալ-Քադին դիմի դատարան, տեղի է ունեցել 2013 թվականին։ Նա իր երեխային անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար ստիպված է եղել վարչական իրավախախտում կատարել, որի համար մոտ մեկ օր բանտում է անցկացրել։ Այդ ժամանակ էլ ոստիկանը ստիպել է հանել գլխի քողը։ Հետագայում արդեն նա դիմել է Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդին, որի իրավաբաններն էլ հայց են ձեւակերպել կնոջ անունից եւ դիմել դատարան։ Դատարանն էլ վճռել է, որ կնոջը որպես փոխհատուցում պետք է վճարվի 120 հազար դոլար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )