SpaceX-ը արձակել է NRO-ի համար արբանյակներով Falcon 9-ը
Ամերիկյան SpaceX ընկերությունը Falcon 9 կրող հրթիռ է արձակել՝ ԱՄՆ Ազգային ռազմատիեզերական հետախուզության վարչության (NRO) կարիքների համար նախատեսված արբանյակներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ NROL-179 առաքելության մեկնարկը իրականացվել է Վանդենբերգ ռազմաօդային բազայից՝ տեղական ժամանակով 01:50-ին (Մոսկվայի ժամանակով 11:50-ին)։
Սա 2026 թվականին SpaceX-ի արդեն երրորդ արձակումն է՝ հետախուզության կարիքների համար, մինչ այդ իրականացվել են NROL-172 և NROL-105 առաքելությունները մայիսին ու հունվարին։ NRO-ի գործունեությունը խիստ գաղտնի է, սարքերի պարամետրերը և նկարագրությունը չեն հրապարակվում։ Spaceflight Now-ը նշում է, որ հավանաբար խոսքը Starshield արբանյակների մասին է, սակայն դա չեն հաստատել ոչ NRO-ն, ոչ էլ SpaceX-ը։
