Google-ը թողարկել է Android-ի նոր վարկածը

Google-ը թողարկել է Android 11 նոր օպերացիոն համակարգը՝ հավելվածներ մշակողների համար։ Այս մասին հայտնում է 9to5google կայքը։ Ըստ հրապարակման, հայտարարությունն ավելի վաղ է արվել, քան սովորաբար, որպեսզի ծրագրավորողները հնարավորություն ունենան նախապես գնահատելու նորարարությունները եւ մատնանշելու սխալներն եւ «բագ»-երը։ Նոր Android-ները կարելի է ներբեռնել Pixel սերիայի սմարթֆոնների վրա, սկսած Pixel 2 եւ Pixel XL մոդելներից։ Հիմնական նորարարություններից մեկն այն է, որ հավելվածը թույլ է տալիս հասանելիություն միկրոֆոնի, տեսախցիկի եւ գեոլոկացիայի հանդեպ միայն հավելվածի աշխատանքի ժամանակ, այսինքն՝ մեկանգամյա օգտագործման պայմանով։ Նաեւ փոփոխված է կենսաչափական տվյալներով նույնականացման համակարգը, բարձրացված է պահպանող եւ փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )