G7-ի երկրները Չինաստանին կոչ են անում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հիրոսիմա ժամանման պես, որտեղ անցկացվում է գագաթաժողովը, Չինաստանին կոչ է արվում «անել ավելին»՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու համար, գրում է Politico թերթը։

Առաջնորդների հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

Չափազանց կարեւոր է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան՝ «Մեծ յոթնյակի» երկու հիմնական բաղադրիչները, համաձայնության են եկել Չինաստանի հարցում։ Մենք պատրաստ ենք կառուցողական եւ կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ։

Մենք վերահաստատում ենք խաղաղության եւ կայունության կարեւորությունը Թայվանի նեղուցով՝ միջազգային հանրության անվտանգության եւ բարգավաճման համար։

Մենք Չինաստանին կոչ ենք անում չվարել միջամտության գործողություններ, որոնք ուղղված են մեր համայնքների անվտանգության եւ պաշտպանության, մեր ժողովրդավարական ինստիտուտների ամբողջականության եւ մեր տնտեսական բարգավաճման խաթարմանը։

Մեր քաղաքական մոտեցումներն ուղղված չեն Չինաստանին վնասելուն, եւ մենք չենք ձգտում խանգարել Չինաստանի տնտեսական առաջընթացին եւ զարգացմանը։ Զարգացող Չինաստանը, որը խաղում է միջազգային կանոններով, գլոբալ հետաքրքրություն է ներկայացնում»։

Share This