Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 77,39 դոլար
Էտալոնային նավթի գինը երեքշաբթի առավոտյան թույլ բարձրանում է՝ նախորդ աճուրդների կտրուկ անկումից հետո:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,31 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 77,39 դոլար։ Երկուշաբթի պայմանագրերն էժանացել են 1,42 դոլարով (1,8 տոկոս)՝ մեկ բարելը 77,08 դոլարի։
WTI-ի մարտյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,29 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 73,46 դոլար։ Նախօրեին ֆյուչերսները նվազել էին 1,49 դոլարով (2 տոկոս)՝ մեկ բարելը 73,17 դոլար։
