Երբ է «սիրուն աղջիկն» ասելու, թե ուր գնաց մոտ 50 միլիոն դրամը

Եգիպտոսում հայաստանցի տուրիստների ակամա «գերեվարությունը» կարելի է համարել ինդիկատոր Հայաստանի ներկայիս իշխանությունների գործունեության որակական արժեքը հասկանալու համար։ Դեռեւս 109 քաղաքացու հարց լուծված չէ։ Ու սա այն դեպքում, երբ Քաղավիացիայի կոմիտեի երիտասարդ ղեկավարուհուն, երբ ասում էին «սիրուն աղջիկ» խիստ վիրավորվում էր, իսկ երբ քննադատում էին, թե նոր թանկարժեք մեքենա որ արժանիքի համար պետք է հարկատուների գումարներից նրա համար գնվեր, զոմբիների բանակը բզիկ բզիկ էր անում քննադատության հեղինակներին։ Բարձրացված աղմուկը բերեց նրան, որ որոշում կայացվեց մոտ 50 միլիոն դրամ հատկացնել հայաստանցի տուրիստների տունդարձը կազմակերպելու համար։ Սակայն նաեւ մամուլի հրապարակումների համաձայն պարզվեց, որ այդ գումարը հատկացվել է, իհարկե, բայց ոչ ոք չի դիմել օրինակ «Արմեինա» ավիաընկերությանը, որպեսզի տունդարձը կազմակերպվի։ Միեւնույն ժամանակ նաեւ հայտնի դարձավ, որ գումարը, որը հատկացվել է սակայն դրա կարիքը կարող է եւ չլիներ, քանի որ տունդարձը ոչ թե նոր չվերթ է այլ տարհանում, ինչը լրիվ այլ կատեգորիայի տակ է մտնում։ Ու հիմա մեծ հարց է առաջանում՝ ով է պատասխանատուն այդ դուրս գրված գումարների օգտագործման, ով է մեղմ ասած ոչ նպատակային ծախսի մեղավորը։ Ինչու չի հնչում պատշաճ պատասխան «սիրուն աղջկանից»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )