Նատալի Փորթմանը Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում խոսել է ֆիլմերում ծնողի դերից հրաժարվելու և գեղեցկության անցողիկության մասին (լուսանկարներ)

Հոլիվուդի ամենահայտնի և բարձր վարձատրվող աստղերից մեկը՝ Նատալի Փորթմանը, վերջերս հարցազրույց է տվել Harper’s Bazaar հեղինակավոր ամսագրի բրիտանական տարբերակին, որի ընթացքում խոսել է ֆիլմերում ծնողի դերից հրաժարվելու և գեղեցկության անցողիկության մասին, գրում է Daily Mail-ը:

Դերասանուհու խոսքով՝ ֆիլմերում հրաժարվում է ծնողի դերում հանդես գալ, քանի որ «տարօրինակ» է զգում ուրիշի երեխայի ծնողը նույնիսկ խաղալու փաստից:

«Պարզապես տարօրինակ է, երբ աշխատանքի ժամանակ ինչ-որ երեխայի մայրն ես ձևանում»,- հայտնել է դերասանուհին:

38-ամյա օսկարակիր դերասանուհին, որը կինոարտադրություն է «ներխուժել» 13 տարեկանում, հարցազրույցի ընթացքում անդրադարձել է մեր օրերում կին լինելու դժվարություններին:

Նրա խոսքով՝ միշտ պայքարում է, որպեսզի կնոջը չդատեն արտաքինի համար:

«Գեղեցկությունը անցողիկ է, նրան չես կարող բռնել: Այն թիթեռ է. նրա կյանքը կարճ է: Կյանքը արժանի և իմաստալից դարձնելու համար  չեք կարող ապավինել գեղեցկությանը»,- հայտնել է դերասանուհին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )