Նատալի Փորթմանը Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում խոսել է ֆիլմերում ծնողի դերից հրաժարվելու և գեղեցկության անցողիկության մասին (լուսանկարներ)
![]()
Հոլիվուդի ամենահայտնի և բարձր վարձատրվող աստղերից մեկը՝ Նատալի Փորթմանը, վերջերս հարցազրույց է տվել Harper’s Bazaar հեղինակավոր ամսագրի բրիտանական տարբերակին, որի ընթացքում խոսել է ֆիլմերում ծնողի դերից հրաժարվելու և գեղեցկության անցողիկության մասին, գրում է Daily Mail-ը:
Դերասանուհու խոսքով՝ ֆիլմերում հրաժարվում է ծնողի դերում հանդես գալ, քանի որ «տարօրինակ» է զգում ուրիշի երեխայի ծնողը նույնիսկ խաղալու փաստից:
«Պարզապես տարօրինակ է, երբ աշխատանքի ժամանակ ինչ-որ երեխայի մայրն ես ձևանում»,- հայտնել է դերասանուհին:
38-ամյա օսկարակիր դերասանուհին, որը կինոարտադրություն է «ներխուժել» 13 տարեկանում, հարցազրույցի ընթացքում անդրադարձել է մեր օրերում կին լինելու դժվարություններին:
Նրա խոսքով՝ միշտ պայքարում է, որպեսզի կնոջը չդատեն արտաքինի համար:
«Գեղեցկությունը անցողիկ է, նրան չես կարող բռնել: Այն թիթեռ է. նրա կյանքը կարճ է: Կյանքը արժանի և իմաստալից դարձնելու համար չեք կարող ապավինել գեղեցկությանը»,- հայտնել է դերասանուհին:
.jpg?1564483065443)


