«Սանիթեքի» թնջուկն ու Երեւանի քաղաքապետարանի անկարողությունը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը այսօր Երեւանի աղբահանության եւ «Սանիթեքի» խնդիրների հետ կապված թեմայով հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ քաղաքապետարանում չեն տիրապետում այն պայմանագրի դրույթներին, որը կքնվել է ժամանակին մայրաքաղաքի իշխանությունների եւ ընկերության միջեւ , քանի որ մշտապես խուսափում են պատասխանել այն հարցին, թե արդյոք աղբահանությամբ զբաղվող ընկերությունն ունի իրավունք միակողմանիորեն խզել եղած պայմանագիրը։ Խաժակյանի ներկայացրած փաստարկները բավական համոզիչ են, քանի որ եթե նույնիսկ ընկերությունը չիրականացնի աղբահանություն եւ չհրաժարվի իրեն յուրաքանչյուր ամիս վճարելիք գումարից, ապա աղբահանությունը իհարկե պատշաճ մակարդակով չի իրականացվի կամ առհասարակ չի իրականացվի, ավելի քան 5 միլիարդ դրամ վճարումները կատարվելու են։ Ըստ բանախոսի, հասկանալի է նաեւ այն, որ եթե քաղաքային իշխանությունները գնան տույժ-տուգնանքրի քաղաքականությամբ ապա ներդրումներն առհասարակ կբացառվեն ընկերության կողմից։ Երեւանի ավագանու անդամը կարծում է, որ ունեցած ներկայիս ռեսուրսներով «Սանիթեքը» պարզապես չի կարող սպասարկել Երեւան քաղաքն ամբողջությամբ։ Միեւնույն ժամանակ նաեւ կարծում է, որ Երեւանի քաղաքապետարանը կարող է խզել պայմանագիրը այդ ընկերության հետ եւ այստեղ պարզապես պետք է կամք։ Այս ամենի արդյունքում, քաղաքի աղբահանությունը ըստ Դավիթ Խաժակյանի, գտնվում է ինքնահոսի վիճակում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )