Հայաստանը կրկին ուշադրության կենտրոնում է….Նռանե Ամիրջանյան

Երեկ երեկոյան ֆեյսբուքյանս էջն էի թերթում ու նկատեցի,որ Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ լրատվականները նյութեր են տեղադրել,որտեղ նշվում էր,որ 100ից ավել քանդակագործներ իրենց նախնական քանդակներ են ներկայացրել ու այս ամենի վերահսկողությունը պարոն Ծառուկյանը վերցրել է իր վրա ։
Որոշեցի փորփրել համացանցը ու գտա պարոն Ծառուկյանի պաշտոնական կայքի տեսանյութը,որ ուներ 15000ից ավել հավանում ու սա վկայությունն է այն բանի ,որ մարդիկ հավանել են նախագիծը իրականացնելու գաղափարը։
Ծառուկյանի մատի մի շարժումը անգամ աժոտաժի է առաջացնում։
Այս նախագիծը Հայաստանի համար նոր ուղի է հարթելու ոչ միայն դեպի վերածնունդ այլ նաև տուրիզմի համար կարևոր խթան է հադիսանալու։
Տարածաշրջանում Հայաստանը լինելու է միակ երկիրը ,որ նման գլուխգործոց է ունենալու և դրա շնորհիվ զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռվելու է մեր կող ։Դե,որքան շատ զբոսաշրջիկ այնքան պետ. Բյուջե ավել գումար կմտնի ։
Արձանի կառուցմանը դեմ կանգնող մարդիկ վստահ եմ առաջինն են լինելու,որ ցանկություն կհայտնեն լուսանկարվել ու ,քանի որ իրենք պահպանողական հայացքներ ունենք նկարը կտեղադրեն ու նորից կգրեն թե ինչի զենք չգնեցին սրա փոխարեն։
Սիրելի հարգելիներ նախ սկսեմ նրանից,որ ունեցածը պահել է պետք։
Դուք ունեիք զենքեր,որոնք պատերազմի ժամանակ անգամ ձևական մեկ անգամ չկրակեցին ու այսօր բողոքում եք թե զենք չկա ,զենք առեք։
Դուք չեք գնահատում ու օգտվել չեք սովորում սեփական ռեսուրսներից ,բայց փոխարենը կարողանում եք պահանջել ավելին այն էլ այն մարդուց ով պետական պաշտոնյա չէ և ինչ-որ բան երկրի համար անելուց օգտագործում է իր միջոցները։
Զենք գնել գնել պահանջելուց զատ ԽՆԴՐՈՒՄ եմ պահանջեք նաև,որ օգտագործեն ոչ թե սահմանին զինվորին թողնեն մեկ փամփուշտով ։
Պահանջեք,որ զինեն մեզ,բայց փոխեք պահնջատիրոջը, ձեր դժգոհությունները ուղղեք ճիշտ հասցեով։
Արձանի կառուցումը միայն դրական է ազդելու մեզ վրա ու կրկին անգամ աշխարհի ուշադրության կիզակետում ենք հայտնվելու
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )