Անմասն չմնալով…Նռանե Ամիրջանյան
Այսօր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ ԲՀԿ Ուսանողական խորհրդի անձնակազմը նախագահ Լիաննա Մանուկյանի գլխավորությամբ Եռաբլուրում էր։
Երիտասարդները իրենց պարտքն էին համար այցելել զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անմահ հերոսների հիշատակին։
Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ անձնակազմի տղաները նաև տեղադրեցին ծաղկեպսակ ի հիշատակ հարգանքի և խոնարհման։
ԲՀԿ Ուսանողական խորհուրդը 44օրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է սահմանին կանգնած մեր առյուծ տղաների կողքին։
Այո տղաները առաջնագծում էին կռիվ տալիս իսկ ուսանողները թիկունքում փորձում էին ամեն կերպ օգնություն հասցնել ։
Անքուն գիշերներն անգամ չէին խանգարում նրանց աշխատել ու ամուր պահել թիկունքը։
Թիկունքն ամուր էր,տղաների մարտական ոգին բարձր,որովհետև կար գիտակցում ,որ ոչինչ աննպատակ չի կատարվում ։Բոլորին համախմբել էր Հայրենիքը ու նույն հայրենիքը կորցնելու վախը։
Մինչև 20թվականի սեպտեմբերի 27ը Եռաբլուր այցելելիս առաջ էին գնում,որպես հաղթած ու հպարտ մարդիկ։
Ուսանողներից յուրաքանչյուրը այսօր Եռաբլուրում ամեն հերոսի շիրիմի մոտենալիս ու խունկ ծխելիս ուղղակի միաբերան արտաբերում էր մի բառ.
-Կներեք մեզ։
Անտանելի զգացողություն է երբ գիտակցում ես,որ քո ձեռքերում ոչինչ չկար այդ օրերին դժոխքի միջից հանելու տղաներին ու ինքներս մեզ սփոփում էինք թիկունքում աշխատանքներ տանելով։
Տղերք դուք չեք մահանա քանի դեռ ձեր մաշին կհիշենք ։
Դուք հաղթել եք թե ճակատամարտում և թե պատերազմում ։
Փառք ձեզ ու ձեր ծնողներին





