Նվիրված է Հայ ազգի մեծ բարերար ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանին
Նվիրված է Հայ ազգի մեծ բարերար ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանին, Հիսուս Քրիստոսի արձանը հայաստանի բարձունքում՝ աշխարհում ամենաբարձրը կառուցելու, նախաձեռնության համար։Երախտիքի խոսքը Գյումրեցի մտավորական՝ ՀՀ գրողների միության անդամ Արա Սարգսյան։
ԱՐԹՆԱՑՈՒՄ ՀՈՒՅՍԻ
Դուք անում եք մի գորձ,
Որ միշտ պիտի խոսվի
Գետերի պես վարար
Դարերի խոսքն հույսի։
Գետի մեջ էլ կյանքում
Խութեր շատ են լինում,
Բայց գետը չի կանգնում
Միշտ առաջ է գնում։
Մարդ արարած, եթե
Չես նշմարում լավը,
Ինչ՞ու ես սուրբ գործին
Խառնում նենգն ու դավը։
Ի՞նչ է անում մարդը,
Հույս ու լույս է կերտում,
Տագնապալի ու մութ
Այս օրերի երթում։
Քրիստոնյա ազգ ենք
Բոլորից էլ առաջ,
Դրանով էլ ենք մենք
Ողջ աշխարհին ճանաչ։
Քրիստոսն այսօր
Հայի մտքից է հառնում,
Ելնում կապույտ եթեր
Հուշարձան է դառնում։
Հուշարձան է դառնում
Կանգնած հայոց հողին,
Աստված ուժ տա՝ կորով,
Հիսուսին կերտողին։
Գագիկ Ծառուկյան , հարգելի մարդ,
Ճանաչում ենք, գիտենք,
Հայրենիքը գործդ
Չի մոռոնա երբեք։
Ողջունում ենք մենք ձեզ
ՈՒ ձեր գործը լուսե,
Արարիչը՝ ինքը
Երազանքդ հյուսե։
