ԱԺ-ՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրելի ուսուցիչներ, տնօրեններ, կրթության կազմակերպիչներ,
Հունվարի 25-ին, 12։00-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների առնչությամբ։
Հիշեցնեմ՝ սա այն նախագիծն է, որով առաջարկվում է ամբողջովին փոխել դպրոցի կառավարման մոդելը։
Ինչպես արձանագրվել։
Ցանկացողները կարող են այստեղ՝ մեկնաբանություններում կամ մեսինջերով իրենց անուն ազգանունը փոխանցել ինձ կամ e-mail- ով ՝ lilit.galstyan@parliament.am
Գրանցվել մինչև երկուշաբթի 14:OO-ն։
ԱԺ Բաղրամյան մուտքում լինել հունվարի 25-ին, ժամը 11:15-ին։ Չմոռանալ անձը հաստատող փաստաթուղթ։
Նախագծի հղումը՝ այստեղ:
